Ադրբեջանը դարձյալ չբացվեց. ի՞նչ է հերյուրում ԱլիևըԱդրբեջանի կառավարության որոշմա…

Ադրբեջանը դարձյալ չբացվեց. ի՞նչ է հերյուրում Ալիևը

🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանի կառավարության որոշմամբ այդ երկրի ամբողջ տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի հուլիսի 1 06:00 ժամը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ որոշումն ընդունվել է կորոնավիրուսային բացիլի և հնարավոր բարդությունների տարածումը կանխելու նպատակով: Հատուկ կարանտինային ռեժիմը պետք է ավարտվեր ապրիլի մեկին:
Տպավորություն կար, որ Ադրբեջանը հատուկ կարանտինային ռեժիմը չի երկարաձգի կամ առնվազն կոշտ սահմանափակումները կվերացնի: Նման լավատեսության համար Բաքվի որոշ փորձագետներ հիմք էին ընդունել Վրաստանի վարչապետի Բաքվում տարեսկզբին արած դիտարկումը, որ երկու երկրների միջև ցամաքային սահմանի բացումը ոչ միայն տնտեսական նպաստ կբերի, այլև երկու ժողովուրդների միջև ավանդական շփումների վերականգնման հնարավորություն կստեղծի:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *