Միացյալ Նահանգները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպմանը մտադիր է ք…

🇺🇸🇺🇸🇺🇸Միացյալ Նահանգները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպմանը մտադիր է քննարկել, թե ինչ է պատրաստ Մոսկվան անել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար: Նույն քննարկումը պետք է անցկացվի Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Breitbart News-ին տված հարցազրույցում։
Ռուբիոն նշել է, որ Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը ցանկանում էր պարզել՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված է պատերազմի դադարեցմամբ։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ռուսական կողմը հայտարարել է, որ շահագրգռված է որոշակի պայմաններով Ուկրաինայում հակամարտության դադարեցմամբ։
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով