ԼՐԱՑՈՒՄ։ Ոստիկանությունը հարցմանը պատասխանելուց վեց օր անց՝ սեպտեմբերի 8-ին, կապ է հաստատել մեզ հետ՝ հայտնելով, որ տրամադրված տվյալներում վրիպակ է եղել։ Դիմակ կրելու կանոնները չպահելու համար նշանակվել է ոչ թե 182 հազար 860 վարչական տույժ, այլ 108 հազար 286։ Թեև վրիպակը տեղի է ունեցել ոստիկանության անփութության հետևանքով, այնուամենայնիվ, «Փաստերի ստուգման հարթակը» հայցում է ընթերցողների ներողամտությունը։
https://fip.am/12558
Դիմակ չկրելու համար մոտ 182 հազար ակտ է կազմվել. շրջանառվող թվերն ուռճացված են — fip.am
Արթուր Թովմասյան անունով ֆեյսբուքյան օգտատերն օգոստոսի 31-ին գրառում էր կատարել դիմակ չկրելու համար տուգանված քաղաքացիների մասին: «Ըստ օդում կախված լուրերի, ՀՀ հպարտ քաղաքացիներին տուգանել են 9 միլիարդ դրամ, դիմակ չկրելու համար: Տուգանվել է 900,000 հազար…