Երեկ օկուպացված Շուշիում՝ թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի…

📍Երեկ օկուպացված Շուշիում՝ թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը հայտարարել է․ «Միջին միջանցքը համաշխարհային առևտրում կարևոր զարկերակի դեր է խաղում։ Երկրների միջև ամենաանվտանգ և ամենակարճ ճանապարհ խոստանալով՝ այս միջանցքը պարզապես ապրանքներ տեղափոխելու միջոց չէ։ Այն փրկօղակ է տնտեսական աճի, նորարարության և համագործակցության համար: Զանգեզուրի միջանցքը կարևոր կապող օղակ կլինի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների միջև»։
Այս հարթակում ևս մեկ անգամ հստակ տարածքային հավակնություններ են ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ։ Իհարկե դրանք կմնան անարձագանք ՀՀ ԱԳՆ-ի կողմից։
Սպարապետ Վազգեն Սարգսյանը դեռ 1999 թվական օգոստոսին գրում էր, որ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։
Մենք, ցավոք, մեր պետության արժեքը, նշանակությունը չենք հասկանում, հարևաններն ու հակառակորդները հասկանում են, դրա համար շարունակ կռվախնձոր դարձնում մեր տարածքը, իսկ մենք մեր ունեցածը չենք գնահատում․․․խոսքը՝ նախևառաջ, քաղաքական ղեկավարության մասին է, թեև ներկայիս ղեկավարության գլխավոր առաքելությունը դարձել է Ալիևի երազանքների ցուցակի իրագործումը։

Պատ­մութ­յան սկիզբն ու շա­րու­նա­կութ­յու­նը

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ …Եվ նրանց ոտ­նա­հետ­քե­րով սկսվում է պատ­մութ­յու­նը: Այս նա­խա­դա­սութ­յու­նը…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *