Ամբողջովին համակարծիք ենք Վարդան Ղուկասյանի այն մտքի հետ, որ «TikTok» կոչված հա…


🔴 Ամբողջովին համակարծիք ենք Վարդան Ղուկասյանի այն մտքի հետ, որ «TikTok» կոչված հարթակի միջոցով փորձ է արվում դեգրադացնել, դեբիլացնել, պղծել ու այլանդակել հասարակությանը, հատկապես այս մասով հասարակության խոցելի հատված համարվող երեխաներին ու երիտասարդներին։ Այդ հարթակը հետագայում պետք է ընդհուպ մինչև արգելափակվի Հայաստանում։ Մտնում թերթում ես «հայկական TikTok» կոչվող երևույթն ու բացի սրտխառնոցից մեկ էլ զզվանքից ուրիշ ոչինչ չես զգում։ Իսկ այնտեղ հանգրվանած որոշ տարրեր, որոնք բախտի բերմամբ իրենց բլոգեր են կոչում, զբաղված են բառի ամենաբուն իմաստով ապազգային գործունեությամբ, իսկ պետության կողմից վերահսկողություն այս մասով բացարձակ չկա, ընդհակառակը, դեռ այս շոուին միանում է նաև երկրի վարչապետ կոչեցյալն ու գժանոցի պատկերն էլ ավելի ամբողջական դարձնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով