Ամերիկյան կողմը «Ազատություն» ռադիոկայանի միջոցով գաղտնազերծել է 1999-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Արցախի հարցով բանակցությունների որոշ մանրամասներ: Առերեւույթ նպատակը՝ համոզել հայ հանրությանը, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես բանակցել է Արցախը Մեղրիով փոխանակելու մասին եւ նույնիսկ համաձայնություն է տվել այդ տարբերակին: Իսկ ծրագիրը չի իրականացվել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատճառով։ Եւ Քոչարյանը, չունենալով ներքին աջակցություն եւ վախենալով կորցնել իշխանությունը, չհամարձակվեց գնալ նման քայլի: Այն տարիների ընդդիմությունը Քոչարյանին մեղադրում էր հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ: Քոչարյանի քննադատները պնդում էին, որ 27-ին նախորդած անվտանգության խորհրդի նիստում, երբ դրվել է տարածքների փոխանակման հարցը, միայն Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են դեմ եղել, մյուսները համաձայնել են դրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f593b287e4728e7d562c17dc79dc6249
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f593b287e4728e7d562c17dc79dc6249
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Ամերիկացիները բարձրացնում են Քոչարյանին՝ փչացնելով Փաշինյանին
Leave a Reply