Ուկրաինական կարգավորման Էրդողանի «հավասարումը»
🇦🇲🇦🇲🇦🇲Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել «Ղրիմյան պլատֆորմի» հերթական համաժողովի մասնակիցներին, որտեղ ևս մեկ անգամ «վճռական աջակցություն» է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը։ Նա կարևորել է, որ վերջին շրջանում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ ավելի շատ դիվանագիտական ջանքեր են գործադրվում։
Էրդողանը ձևակերպել է, որ խնդրի կարգավորումը ենթադրում է մի հավասարում, որտեղ պատերազմի երկու կողմերը ներկայացված կլինեն հավասար և արդարացի սկզբունքով: Նա հույս է հայտնել, որ եկող տարին կնշանավորվի խաղաղության հաստատմամբ, ոչ թե պատերազմի վերսկսմամբ։ Թուրքիայի նախագահը վերստին հիշեցրել է պատերազմող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու իր նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ևս ջանքեր չխնայել, որպեսզի հարցն ստանա դիվանագիտական կարգավորում:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply