💥 Հայաստանում, այն էլ ակադեմիական կրթությամբ մարդիկ Ռուսաստանին «բացատրում» են իր շահը, «բացատրում» են, որ Թուրքիան խաբող է, Թուրքիան մեջքից խփող է, Թուրքիային վստահել չի կարելի: «Բացատրում» են ու զարմանում, որ «այդքան բացատրելուց» հետո Ռուսաստանը էլի չի «հասկանում»:
Ռուսաստանին՝ որն ունի Թուրքիայի հետ փոխհարաբերության ավելի քան հարյուր տարվա պատմություն, այն էլ գերհագեցած պատմություն, այսպես ասած «կյանքի բոլոր օրինակներով» պատմություն, Հայաստանից բացատրում են, թե ինչ է Թուրքիան:
Իբր, մենք գիտենք, թե ինչ է Թուրքիան, Ռուսաստանը չգիտե, ու այսքան ասելուց հետո չի էլ հասկանում:
Եվ մենք կարող ենք մտածել, թե դա՝ Ռուսաստանին այստեղից «ինչ է Թուրքիան» թեմայով բացատրությունները ավելի լուրջ զբաղմունք են, քան օրինակ «ռիլզ» նկարելն ու սոցցանց գցելը:
Մենք լրջությանը եւ լրջմտությանը վերաբերում ենք դեմքի արտահայտությամբ, ֆիզիկական զբաղմունքով կամ բառամթերքով, բայց երբեք՝ ոչ բովանդակությամբ:
Եվ վերստին եմ հիշեցնում, ընկերներ՝ Սիրիայում գրոհը սկսելուց առաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, նոյեմբերի 24-ին: Մյուս հեռախոսազրույցն ունեցել է տասն օր անց, ըստ էության եզրափակիչ փուլից առաջ՝ դեկտեմբերի 5-ին:🇷🇺🇹🇷