Ինչու՞ եմ այս թեմային անդրադառնալը համարում կարևոր, քանի որ առավելապես դպրոցական…

Ինչու՞ եմ այս թեմային անդրադառնալը համարում կարևոր, քանի որ առավելապես դպրոցական տարիքում երեխաները նայում են այդ բլոգերներին ու ձգտում են դառնալ նրանց պես, մտածում են, որ եթե կարելի է գումար աշխատել TikTok նկարելով, ապա ինչու՞ կրթվել ու մասնագիտանալ որևէ ոլորտում։ Իհարկե, սա սխալ ճանապարհ է ու ծնողները պետք է շատ ուշադիր լինեն այս հարցում։
Նաև խնդիր ունենք Instagram-ի ու TikTok-ի այդ իդեալական կյանք ասվածի հետ, որ մարդիկ այնտեղ ստեղծում են մի իրականություն, որը չի արտացոլում իրենց իրական կյանքը ու մարդկանց մոտ առաջանում է այդ հիվանդագին ցանկությունը մրցակցելու ու իրենց համար ևս այդ կեղծ իրականությունը ստեղծելու։ Սա ավելի մեծ թեմա է, այլ առիթով անդրադարձ կլինի նաև այս թեմային։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով