2018 թվականի մարտին ոչ մեկի մտքի ծայրով էլ չէր կարող անցնել, որ 1 ամիս անց Հայաս…

2018 թվականի մարտին ոչ մեկի մտքի ծայրով էլ չէր կարող անցնել, որ 1 ամիս անց Հայաստանում իշխանություն կարող է փոխվել։ 2017-ին ՀՀԿ-ն մաքուր հաղթել էր ընտրություններում, թվում էր, թե կար կոնսենսուս, բոլորը հաշտ էին իրավիճակի հետ։
Քաղաքականության մեջ ամենաորոշիչ գործոնները ամուր նյարդերն ու պահն են։ Ճիշտ պահին հասցված հարվածն է ծնկի բերում, իսկ պահը գալու է։
Նիկոլ Փաշինյանին հնարավոր է ծնկի բերել ճիշտ պահին, ճիշտ տեղից հասցված ճիշտ հարվածով, իսկ դա անելը, վստահաբար, փողոցներում աննպատակ թրև գալը չէ ու հայկական մտածողության մեջ մտած «դուրս գանք փողոցը» չէ։ Փողոցը գործընթացի ավարտական փուլն է, երբ անհրաժեշտ է բեմականացմամբ իրագործել այն, ինչը պետք է իրագործվի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով