Պետության ղեկավարի կողմից շատ կարևոր է նման հարցերի շուրջ, այսպես ասած, ձեռքը զա…

Պետության ղեկավարի կողմից շատ կարևոր է նման հարցերի շուրջ, այսպես ասած, ձեռքը զարկերակին պահելը, քանի որ նույն արհեստական բանականության գործիքներն այսօր լայնորեն կիրառվում են նաև քաղաքականությունում և տալիս են ոչ միայն հնարավորություններ, այլև կարող են ստեղծել բավականին լուրջ ռիսկեր։
Ի դեպ, 2023 թվականից աշխարհում պարբերաբար տեղի են ունենում արհեստական բանականության ռիսկերի վերաբերյալ համաժողովներ հենց քաղաքական համատեքստում, որոնց պետությունները մասնակցում են անգամ նախագահների ու վարչապետների մակարդակով։ Քննարկվում են, թե ինչպես պետք է կարգավորել այդ գործիքը, միջազգային օրենքների, սահմանափակումների ստեղծում և այլն։ Ես կառաջարկեի կառավարությանը մասնակցել նման համաժողովներին և ակտիվորեն ընդգրկվել այդ քննարկումներում։ Առավել ևս, Հայաստանում կան ընկերություններ՝ Krisp, Picsart և այլն, որոնք արհեստական բանականության ուղղվածությամբ բավականին լուրջ արտադրանքներ են ստեղծել և ճանաչելիություն են ձեռք բերել աշխարհում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով