Փակ շուկայի «Երեւան սիթիում» մեկ կիլոգրամ կառալյոկի կիլոն 6620 դրամ է։ Քաղաքացին…

Փակ շուկայի «Երեւան սիթիում» մեկ կիլոգրամ կառալյոկի կիլոն 6620 դրամ է։ Քաղաքացիներից մեկը չէր հավատում աչքերին՝ «Ուժըս, ազիզ ջան, կարո՞ղ է սխալ եմ տեսնում. գինը կասե՞ս»։ Քաղաքացու գիտակցության մեջ չէր տեղավորվում, թե ինչպես կարող է տնտեսվարողն այդքան լկտիանալ, որ 4 հատիկ կառալյոկը վաճառի մոտ 7 հազար դրամով։ ՀՀԿ-ական պատգամավորից ՔՊ-ի սրտի օլիգարխ դարձած Սամվել Ալեքսանյանը ուղղակի բեսպրեդել է հաստատել իր «Սիթիներում» ինչ կամայական գին ուզում է դնում է։ Օրերս գրել էինք, որ «Սիթիում» նաեւ ծխախոտի բաց վաճառք են իրականացնում, ինչն օրենքով արգելված է ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց փոխարինիչները պետք է վաճառվեն փակ ցուցափեղկերում։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը փոխանակ նման բաներով զբաղվի` ոչինչ չի տեսնում եւ ոչինչ չի անում: Այսօր նույնպես նկատեցինք, որ «Երեւան սիթիում» ծխախոտը վաճառվում է բաց ցուցափեղկերում։ Վաճառողին հարցնում ենք՝ ինչո՞ւ չեք փակում, չէ որ օրենք գոյություն ունի, ամաչելով պատասխանում է՝ ցուցափեղկը կոտրվել է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *