7-րդ կետի վերաբերյալ մի լրացում․ Նիկոլ Փաշինյանի այն «խաղը», որով նա իրեն ներկայացնում է որպես միակը, որը ցանկանում է հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնց ցանկանում է ապացուցել, որ «եթե չլինի ինքը, ապա չի լինի խաղաղություն», ոչ միայն կեղծ է, այլև շատ վտանգավոր։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանին ջանասիրաբար աջակցում է, այսպես կոչված, ընդդիմությունը, որին Փաշինյանը սիրով եթեր է տրամադրում հենց այս օրակարգը առաջ տանելու համար։