💥 Ամերիկյան մամուլում գրում են, որ Բայդենի համար արդեն պատրաստել են ընտրարշավից թեկնածությունը հանելու «պատվաբեր տեքստ»:
Իհարկե հազիվ թե դրանում տեղ գտնի՝ «Դոնալդը ճիշտ էր, ես սխալվեցի» ֆրազ, առավել եւս, որ Տրամպի համար Բայդենի դուրս գալը չի լինի լավ նորություն:
Ինչպես օրեր առաջ գրել էի, Պոլիտիկոն հրապարակել էր հետաքրքիր հարցում, որ Հիլարի Քլինթոնը կամ Կամալա Հարիսը Տրամպին գերազանցում են 2-3 տոկոսով:
Բայց, այստեղ ըստ իս Տրամպի համար դա չէ ամենավատը:
Ամերիկյան մամուլում տեղեկություն է՝ հետախուզությանը հղումով, որ Տրամպի դեմ կարող են լինել նոր մահափորձեր: Իհարկե Իրանի ուղղությամբ սլաքները, ինչպես նախօրեին գրել էի տելեգրամյան իմ ալիքում՝ զավեշտալի են: Բայց, զավեշտը զավեշտ, այդուհանդերձ այդպիսի հրապարակումները լուրջ են:
Բանն այն է, որ, Բայդենի թեկնածության հանգամանքը այդ հարցում զսպող է: Եթե Բայդենն է մնում թեկնածու, ու Տրամպի դեմ լինում է նոր մահափորձ, ապա դա իր հերթին քաղաքական մահ կդառնա նաեւ Բայդենի համար:
Բայց, եթե սկսում է Բայդենի փոխարինման պրոցես, եթե այսպես ասած գործի է դրվում այդպիսի մի ընթացք, ապա առնվազն մինչեւ դրա ավարտը, այս՝ դեմոկրատական մի թեկնածուից մյուսին անցնելու «անցումային» շրջանը, Տրամպի համար դառնում է խիստ վտանգավոր:
Հետո արդեն, նրա դեմ մահափորձը վտանգավոր կդառնա ամբողջ Ամերիկայի համար, բայց դա իհարկե կարող է քիչ հուզել ուժերի, որոնց գերխնդիրը Տրամպի ընտրություն թույլ չտալն է, քանի որ այդպիսով փոխվում է համաշխարհային պարադիգմ եւ կասկածի տակ է հայտնվելու գերգլոբալացման, ուլտրալիբերալ, կամ ինչպես բնորոշվում է՝ «լիբերալ ֆաշիզմի» տրամաբանության վրա խարսխված հարաբերությունների մոդելը:
Ուզում եմ հստակեցնել, որ սա իհարկե մեծ հաշվով չարի ու բարու պայքար չէ, քանի որ բոլոր դեպքերում իհարկե պայքարը փողի եւ ազդեցության համար է: Պետք չէ իհարկե ապրել իդեալականացված գնահատումներով: Բայց, բոլոր դեպքերում, շատ կարեւոր է նաեւ, թե ինչ արժեհամակարգային ուղենիշներով է ծավալվում այդ պայքարը, որքանով է բալանսավորվում, ներդաշնակության մեջ գտնվող ազատության եւ ավանդական արժեքների համադրությունը, եւ որքանով է այս փողի եւ ազդեցության աղբյուր դիտվում ցանկացած ավանդականի հետեւողական վերացումը, կամ դրա՝ պարզապես մտածողության համակարգից դուրս բերելն ու «թանգարանային նմուշի» եւ էկզոտիկայի վերածումը: