ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը news.am-ի հետ զրույցում ա…


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը news.am-ի հետ զրույցում ասում է, թե Հայաստանն իհարկե իրավունք ունի գնելու սպառազինություն, բայց, երբ «մոտ ենք խաղաղության պայմանագրի կնքմանը», Ֆրանսիայի քայլը խանգարող է: Բառացի չեմ մեջբերում, բայց իմաստը դա է:
Հարգարժան նախկին դիվանագետը հազիվ թե չիմանա, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի մեծ ծավալի եւ ինտենսիվ կանոնավորությամբ նույնպես ձեռք է բերում սպառազինություն:
Ադրբեջանի ձեռք բերածը չի խանգարում, խանգարում է Հայաստանի՞նը:
Ուորլիքը կամա, թե ակամա «խոստովանում» է միջավայրային այն պատկերը, որ գոյություն ունի այսպես կոչված խաղաղության գործընթացում, որից թերեւս բավականին իրազեկ է, եւ որի տրամաբանությունն այն է, որ «խաղաղության» հանդեպ պարտավորությունները միայն Հայաստանի վրա են:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով