Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, թե իբր 44-օրյա պատե…

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, թե իբր 44-օրյա պատերազմից առաջ Ռուսաստանը դիմել է Հայաստանին՝ առաջարկելով, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Հայաստանը թող ճանաչի Արցախի անկախությունը, պատերազմ հայտարարի Ադրբեջանին ու նոր դիմի ՀԱՊԿ-ին ու ՀԱՊԿ-ը կգա օգնության։ Կարապետյանը հետո հավելում է, որ Նիկոլ Փաշինյանը դա չի արել, հետևաբար դավաճան է, դիլետանտ է, այս է, այն է, իսկ այ եթե աներ, ապա Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կօգնեին։
Արշակ Կարապետյան, դու ստում ես, սուտ ես խոսում, դու զբաղված ես օտար պետության շահերի, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի շահերի սպասարկմամբ։ Արշակ, դու ՍՈՒՏ ԵՍ ԽՈՍՈՒՄ ու ինքդ էլ գիտես, որ ստում ես։ Նման բան Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ու չէր էլ կարող առաջարկել։
Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ Արշակ Կարապետյանը մի մարդ է, որը 44-օրյա պատերազմից հետո պաշտպանության նախարարի պաշտոն է վերցրել, ինչպես ինքն է ասում, դավաճան ու դիլետանտ Նիկոլից։
Պարոն Կարապետյան, քաղաքական կարիերա կառուցելու համար սխալ ճանապարհ եք ընտրել։ Ռուսաստանին ամեն գնով, ամեն ինչ ոտնահարելու գնով հաճոյանալը սպասված հանգրվանին չի բերելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով