ՀՀ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի դատավոր Ռո…


ՀՀ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյան
Նախկին աշխատավայրը ՀՀ Դատախազություն,
Որպես դատավոր աշխատում է մոտ 1 տարի,
Դատավոր Սմբատյանի մոտ գտնվող վարույթներով անցնող մի շարք կալանավորներ բողոքում են, որ դատարանն ի վիճակի չէ ապահովել ամբաստանյալների պատշաճ ներկայությունը, իսկ ուղեկցող ստորաբաժանումներն ասում են, թե «իբր» հրաման չունեն դատարան ներկայացնելու։ Արդյունքում անիմաստ ձգձգվում են դատական նիստերն ու, առանց վերջնական դատավճռի առկայության ամբաստանյալ/կալանավորները փաստացի պատիժ են կրում ՔԿՀ-ներում։ Հատկապես դաժան է այն հանգամանքը, որ ՀՀ ՔԿՀ-ներում կալանավորները պահվում են ամենախիստ պայմաններում
23 ժամ պահվում են խցերում, զրկված են կրթվելու, աշխատելու և մի շարք այլ իրավունքներից ու ազատություններից։
Կալանավորները նաև գտնվելով ՔԿՀ-ներում զրկված են առողջության իրավունքի իրացման հնարավորություններից, բուժաշխատողները ծաղրում են, երբ կալանավորը ինչ-որ խնդրով դիմում է, չեն տրամադրվում դեղամիջոցներ, բուժում, անհրաժեշտ ներարկումներ։ Երբ կալանավորները դիմում են բուժօգնություն ստանալու ուշ ժամերին, չկարողանալով բուժօգնություն տրամադրել, հերթապահ քույրերը նույնիսկ հրաժարվում են շտապօգնություն կանչել ու սկսում են գոռգոռալ։ Արդյունքում ինչ է ստացվում. որ անձին կալանավորելով, դատարանը ոչ միայն հանիրավի պատժի է ենթարկում, այլ նաև խոշտանգում է կալանավորներին` զրկելով բուժսպասարկման և այլ իրավունքերից ու ազատություններից։
Հարգարժան պարոն Ղուկասյան, խնդրում եմ ըստ հնարավորության արձագանքել ու թե հնարավոր է աջակցել/օգնել խնդրի լուծմանը։ Շատ ենք լսել, որ շատերին եք կարողացել օգտավետ աջակցել դատական ատյանների կամ կալանավայրերի հետ կապված խնդիրների լուծմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով