Չդադարող արդարացումների, ինքնահերքումների ու անպտուղ ճամարտակության մասին էր Փաշինյանի ասուլիսը։ Արդեն սովորություն է դարձել այս կան այն հակահայ հայտարարությունն անել, ապա սեփական խոսքերը հերքելով, արդարացումներ փնտրելը: Մեր հանրությունն արդեն չի զարմանում հայհոյախառն բառապաշարը չհիշելու, տրված խոստումները մոռանալու նրա պարզունակ «մանյովրների» վրա, բայց եթե ընդդիմախոսներին «շինելու» լեքսիկոնը մոռանալ ձեւացնող Փաշինյանը անձնական՝ առանց այն էլ գահավիժող վարկանիշի հաշվին է սեփական խոսքերից հրաժարվում ու լրագրողի հարցից կմկմում, համազգային խնդիրներին վերաբերող նրա՝ ակնհայտորեն ոչ պատահականորեն դաշտ նետված մտքի «գոհարները» ազդեցություն են թողնում ոչ միայն իր հեղինակության, այլեւ երկրի ու այդ նույն համազգային խնդիրները հետապնդելու հնարավորությունների վրա։ Ու դրա վառ օրինակը Արցախի հանձնումն ու հայաթափումն է, որը Փաշինյանի քաղաքականության ու դրանից բխող ապազգային հայտարարությունների ուղիղ հետեւանքն է։ Նույնը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը Շվեյցարիայում ուրացած, ապա մի քանի օր անց Երեւանում իր խոսքերը «հետողորմյա» անելուն միտված նրա ձեւակերպումներին: «Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա, երևույթի մասին խոսելիս, ասում է ցեղասպանություն։ Ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու, այլ ասում է ցեղասպանություն»,-ասուլիսին հայտարարեց Փաշինյանը՝ հիշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ Նրա երկար-բարակ արդարացումներն այլեւս ոչինչ չեն նշանակում, որովհետեւ, Շվեյցարիայում նա արդեն «վիճակը նետել է» ու նրա «պասը» թուրքերը բռնել են եւ հավատում են Փաշինյանի «հետեւողականությանը» այս հարցում։ Ասել մի բան, ապա արդարանալ, կամ հայտարարել, թե ինձ լավ չեք հասկացել։ Նիկոլ Փաշինյան վարչապետի քաղաքական անփառունակ կարիերայում այս ոճի մանիպուլյացիաներն անվերջ են ու սա պատահական չէ։
Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով նպատակը մարդու գիտակցության վրա ազդելն է, նրան շփոթության մեջ գցելը եւ արդյունքում՝ մանիպուլացնելը։ Սա աշխատող մեթոդ է, բայց Փաշինյանի դեպքում, ինչպես հոգեբանն է ասում, մի նրբություն կա՝ կոմունիկատորն անվստահելի է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/186881604493dd565b95a353231dd95c
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով նպատակը մարդու գիտակցության վրա ազդելն է, նրան շփոթության մեջ գցելը եւ արդյունքում՝ մանիպուլացնելը։ Սա աշխատող մեթոդ է, բայց Փաշինյանի դեպքում, ինչպես հոգեբանն է ասում, մի նրբություն կա՝ կոմունիկատորն անվստահելի է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/186881604493dd565b95a353231dd95c
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Leave a Reply