Մինչև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական …

‼️‼️‼️Մինչև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները ոչ աշխատանքային օրերին զբաղված են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձնամաքրում իրականացնելով՝ որոշ վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որը յուրատեսակ գեղեցկություն էր հաղորդում շենքին, հանդիսանում էր տարածքի խորհրդանիշը: Այդ մասին հայտնում են ԿՇՄՊ ՀՈԱԿ-ից։
Դեպքի հետ կապված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով