🇦🇲🇮🇳 Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին վթարի է ենթարկել իրեն շահագործման հանձնած մեքենան։ Վայոց ձորի 36-ամյա բնակիչը պահանջել է պատճառած վնասի գումարը, սակայն տուժող հանդիսացող Հնդկաստանի քաղաքացին, գումար չունենալու պատճառաբանությամբ, մերժել է պահանջը։
🔸Տղամարդը ազգությամբ հնդիկ 6 այլ անձանց հետ տուժողի ընկերուհու դիմաց օդ է կրակել՝ պահանջելով մինչև 1 500 000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սպառնացել, որ հակառակ դեպքում վերջինիս կտեղափոխեն այլ վայր, որտեղ կպատճառեն մարմնական վնասվածքներ, կտեսանկարահանեն և այն կտեղադրեն ինտերնետ հարթակում։
🔸Լսելով տուժողի և վերջինիս ընկերուհու՝ գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ տուժողին, իր կամքին հակառակ, նրա մարմնի տարբեր մասերից բռնելով, մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ խմբի անդամները նստել են նույն մեքենան և վարել այն։ Որոշակի տարածություն անցնելուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից և Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում: Վերոնշյալ 7 անձինք կալանավորվել են։
[ՀՀ ՔԿ]