Ադրբեջանը նենգափոխում է «հասկացությունները», Երևանը՝ պատասխանումՀայաստանի խորհրդ…

Ադրբեջանը նենգափոխում է «հասկացությունները», Երևանը՝ պատասխանում

🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ադրբեջանի փոխնախագահի հայտարարությանը՝ կապված խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետի հետ: Ադրբեջանի Մեջլիսի փոխխոսնակը հայտարարել էր, թե երկու չհամաձայնեցված կետը վերաբերում են Հայաստանի Սահմանադրությանն ու «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:
Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, և չհամաձայնեցված երկու կետը վերաբերում են սահմանին երրորդ կողմի ներկայությանը և միջազգային դատարաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելուն: Հատկանշական է, որ Երևանի ու Բաքվի միջև այս հեռակա «բանավեճը» ծավալվում է խորհրդարանների փոխխոսնակների մակարդակով, այն դեպքում, երբ խաղաղության պայմանագրի գործընթացը, կարծես թե, ծավալվել է արտաքին գործերի նախարարությունների, գործադիր կառույցների մակարդակով:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *