Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որո…

Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետի առջև բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Նրանք գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Ծեծողը ձերբակալվա՞ծ է։ Իհարկե՝ ոչ։ Քննչական կոմիտեն քաղաքական հետապնդումներով է զբաղված։
Ուղղակի հայտարարեմ, որ սույն արարքը համարվում է առանձնապես ծանր, իսկ շիշ նետելու մեջ մեղադրվող արցախցունը՝ միջին ծանրության։Ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *