«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը Մյունխենից վերադարձել է գլխիկոր«Իրավունք» թերթը գրու…

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը Մյունխենից վերադարձել է գլխիկոր

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` Նիկոլ Փաշինյանը Մյունխենից վերադարձել է մռայլված:Հիշեցնենք, որ նա մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, ապա համաժողովի շրջանակում երկկողմ մի շարք հանդիպումներ ունեցել: Ըստ էության, հանդիպումները, իսկ ավելի ճիշտ՝ Մյունխենի ընդհանուր մթնոլորտը նրան ցույց են տվել, որ իր նախկին հենարան Արեւմուտքն էլ առաջվանը չէ՝ կիսված եւ եվրոպական մասում՝ ծայրահեղ մտամոլոր:
Ավելին՝ նրանք առանց աչք թարթելու, կդարձնեն Նիկոլին «Զելենսկի-2»՝ թողնելով բախտի քմահաճույքին: Նրան, որպես փրկօղակ, մտերիմները ոչ ուղղակի ակնարկներ են արել, որ լրջորեն պետք է վերանայի վարած քաղաքականությունը, այդ թվում կադրային:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *