Վաղ առավոտից «Մայր Հայաստան» շարժման և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցութ…

Վաղ առավոտից «Մայր Հայաստան» շարժման և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում ավտոբուսներում՝ ընդդեմ տրանսպորտի սակագնի թանկացման։
Մինչ այս, «Մայր Հայաստանն» օրեր շարունակ իրազեկման ակցիաներ էր իրականացնում՝ կոչ անելով բոյկոտել ուղեվարձի սակագնի թանկացումը և անել «շնորհակալության» բոյկոտ։ Սա ենթադրում է, որ քաղաքացիները պետք է մտնեն տրանսպորտ, շնորհակալություն հայտնեն վարորդին, չվճարեն ուղեվարձի համար՝ նշելով, որ իրացնում են իրենց իրավունքը և բոյկոտի ակցիան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *