ՀՀ թիվ 1 հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստեղծված իրավիճակը դա…

ՀՀ թիվ 1 հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստեղծված իրավիճակը դառնում է էլ ավելի մտահոգիչ, քանի որ նկատելի են դառնում տարբեր քաղաքական ճամբարների կողմից միջամտություններ իրավիճակին, կոնկրետ մարդկանց ներկայություն տարածքում, ինչը չի կարող հարցեր ու մտահոգություններ չառաջացնել։
Երբ չկա իշխանություն, որը գիտակցում է, որ պատասխանատու է այս երկրի համար ու պետք է ճիշտ ժամանակին միջամտի, առիթը, իհարկե, օգտագործվելու է տարատեսակ քաղաքական հոսանքների կողմից։
Իրավիճակը, այո, վտանգավոր է ու արդեն պարզ է դառնում, որ կան չերևացող գործընթացներ։
Կոմբինատի աշխատանքը վայրկյան առաջ պետք է վերականգնվի, և ես ուզում եմ հուսալ, որ Նիկոլ Փաշինյանը չի փորձում այստեղ «շուստրավատ» անել։ Թե նրա «շուստրիությունները» ինչ ավարտ են ունենում, բազմիցս ենք տեսել։
@armgeopolitic

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով