Ամառային տարեշրջանին ընդառաջ՝ Երևանի կենդանաբանական այգին հնարավորն անում է, ո…

♦️ Ամառային տարեշրջանին ընդառաջ՝ Երևանի կենդանաբանական այգին հնարավորն անում է, որ այցելուներն իրենց սիրելի կենդանիներին արդեն նոր պայմաններում տեսնեն:
Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Զեբրերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն ազնվացեղ եղջերուներն են լինելու: Գրեթե ավարտին են մոտեցել բորենիանման շների նոր՝ բոլոր չափորոշիչներին համապատասխանող ազատավանդակը և ձմեռանոցը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *