Հայաստանում այս օրերին դիտվող ձնառատ եղանակն իր մասշտաբով համեմատելի է 2016 թվակ…

🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանում այս օրերին դիտվող ձնառատ եղանակն իր մասշտաբով համեմատելի է 2016 թվականի հունվարի 1-2-ի ուժեղ ցիկլոնային շրջանառության հետ։ Այս մասին տեղեկացրել է Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում։
«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, ինչի արդյունքում Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել էր 40-50սմ»,- գրել է Ազիզյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *