ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ-ը մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրա…

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ-ը մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել և այն մեր կյանքում ՊԻՏԻ ՉԿՐԿՆՎԻ
___
Ցեղասպանության փաստը մեզ համար ողբերգական երևույթ է, այդ պատճառով ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ-ը մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել և այն մեր կյանքում ՊԻՏԻ ՉԿՐԿՆՎԻ, ինչպես կրկնվել է մեր աչքերի առջև Արցախի ու մեր արցախցի հայրենակիցների հանդեպ։
Այն մեզ համար պետք է դառնա առաջնորդող գաղափար՝ ունենալու լավագույն կրթությունը, լավագույն առողջապահությունը, զարգացող տնտեսությունը, ունենալու ամենամարտունակ բանակը, ամենապատվախնդիր ոստիկանությունը…
«Այլևս երբեք»-ը կյանքի փիլիսոփայություն պիտի դառնա՝ սկսած փողոց մաքրելու ամենապարզ աստիճանից մինչև մեր կյանքի ամենաբարդ խնդիրները։
Ինչ որ անհրաժեշտ է մեր երկրին, մեր պետությանը և մեր ժողովրդին, այն էլ պետք է կիրառվի՝ անկախ նրանից, թե աշխարհն ինչպես կվերաբերվի մեզ։ Մենք աշխարհի հետ նաև այդ լեզվով պետք է հարաբերվենք…
…որովհետև մենք անցել ենք համիդյան ջարդերի, Ցեղասպանության միջից, և, չունենալով «այլևս երբեք»-ի համակարգը, ականատես եղանք մեր բազմահազար հայրենակիցների գաղթին և հանձնվեց Արցախը…
Բագրատ Սրբազան
https://www.facebook.com/share/v/1E5UPzRfUJ/?

Log in or sign up to view

See posts, photos and more on Facebook.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով