Երեկ հրամանատարիս՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի ծննդյան տարեդարձն էր։ Արդեն 1 տա…


Երեկ հրամանատարիս՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի ծննդյան տարեդարձն էր։ Արդեն 1 տարուց ավել կալանքի տակ է․ մեղադրանքը, իհարկե, չի ընդունում։ Զինվորականների նկատմամբ հարուցված հերթական մեղադրանքն է, որը վաղ թե ուշ փլուզվելու է։
Բացառիկ մարդ, բացառիկ հրամանատար, որից շատ բան եմ սովորել։ Իսկական սպա, որի տեսակի կարիքը մեր բանակը շատ ունի։ Հրամանատար, որի զորամասում կար միայն կարգուկանոն, ՈՉ ՄԻ հայհոյանք չէր հնչում ու ՈՉ ՄԻ միջադեպ տեղի չէր ունենում։
Շուտափույթ ազատ արձակում եմ ցանկանում ու վստահ եմ, որ Գաբրիելյանը դեռ անելիք ունի զինված ուժերում։
Առիթից օգտվելով՝ նաև դիմում եմ գործով դատավորին, դատախազին՝ պահանջելով փոխել Գաբրիելյանի խափանման միջոցը, որովհետև նման սպայի նկատմամբ նման վերաբերմունքը արդար չէ ու ճիշտ չէ !!!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով