Տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոս…

Տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք իր ՀԿ-ն ևս հայտնվե՞լ է դժվար կացության առաջ, թե՞ ոչ: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Իհարկե, մենք ևս կանգնած ենք այդ խնդրի առաջ: ԱՄՆ-ից տեղեկացել ենք, որ դադարեցնում են մեզ հետ ունեցած ծրագրերը: Թեպետ Եվրոպայից էլ ունենք դոնորներ, սակայն որպես իրավապաշտպան կազմակերպություն, կանգնած ենք լուրջ դժվարությունների առաջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը չի աջակցում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը, մենք տարիներ շարունակ ֆինանսական միջոցներ ստացել ենք դրսից, ԱՄՆ-ից, Եվրոպայից: Եթե ֆինանսական դադարը երկար տևի այդ ամենը կազդի մեր աշխատանքի վրա, չենք կարողանա օրինակ իրավաբանական ծառայություններ մատուցել, հոգեբանական ծառայություններ և այլն, և այլն: Թրամփի ընտրվելը հարված էր մարդու իրավունքներին, տարբեր շարժումներին ու խոցելի խմբերի իրավունքներին: Մի քանի կոլեգաներ ունեմ, որոնք արդեն իսկ ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել են: Այն, որ Թրամփի վարչակազմը ու նրա մոտեցումները երկու սեռի ճանաչումը, վատ է ազդում ԼԳԲՏ համայնքի վրա, պարզից էլ պարզ է: Աշխարհի լիդերների մակարդակով երկու սեռի կողմնակից են, ինչը ստեղծել է հակագենդերային շարժում: Տրանսգենդերների դեմ արշավ է սա, անվերջ խոսում են երկու սեռի մասին: Բնականաբար Թրամփի ելույթները անմիջապես անդրադառնում են Հայաստանի նման երկրների վրա, ինչի արդյունքում ատելությունն ավելի է մեծանում մեր հանդեպ», – ասում է Մարտիրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/77c67a93578d7da643164095e2f51e87
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Սա տրանսգենդերների դեմ արշավ է` Թրամփը մեր ֆինանսավորումն էլ է դադարեցրել

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *