Բարև Ձեզ պարոն Ղուկասյան, ես Գոռն եմ Վանաձորից: Ձեզ մի այսպիսի խնդրանք ունեմ: Ին…

Բարև Ձեզ պարոն Ղուկասյան, ես Գոռն եմ Վանաձորից: Ձեզ մի այսպիսի խնդրանք ունեմ: Ինչպես գիտեք մեր “պատասխանատու” և “ժողովրդի մասին մտածող” Իշխանությունները մտել են մեր գրպանները իրենց հարկերով թանկացումներով և այլն…
Վանաձոր քաղաքի համար ձեռք են բերվել նոր ավտոբուսներ դեռ 2022/23 թվականներին և ամեն տարի բերում են հրապարակում ցուցադրում 2-3 ավտոբուս ու տանում եսիմ ուր, մեզ ասվել էր որ 2025 թվ. Հունվարի 1-ից մենք կունենանք’ նոր, հարմարավետ ավտոբուսներ, բայց արդեն փետրվարի 8-ն է ու մենք դեռ երթևեկում ենք հին 90-ների, պայթած բառից-բուն իմաստով գազելներով, խնդրում եմ անդրադառնաք մեր քաղաքի խնդրին, մեզ թալանում են իրենց հարկերով, բայց ոչ մի ծառայություն չեն մատուցում, եթե կարող եք ձեր ուղիղ եթերներից մեկի ժամանակ հիշեցնել մեր քաղաքապետին և “սիրելի” Վարչապետին իրենց պարտականությունները կատարելու մասին, նախապես շնորհակալություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով