Շուրջ երեք տասնյակ ֆրանսիացի գործիչներ բոյկոտելու կոչ են անում Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին
Շուրջ երեք տասնյակ ֆրանսիացի գործիչներ հրապարակել են հավաքական ուղերձ, որում Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում նոյեմբերի 11-ից սկսվելիք COP-29 համաժողովը։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ մեջբերելով Le Figaro պարբերականը։
Ուղերձում նշվում է.
«Ֆրանսիայի Հանրապետության հարգելի ընտրված ներկայացուցիչներ, մենք՝ այս խնդրագիրը ստորագրողներս, կոչ ենք անում կառավարությանը վճռական և խորհրդանշական գործողություններ ձեռնարկել՝ բոյկոտելու COP29-ը, որը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-ից։ Խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից արդեն դատապարտված այս համաժողովի անցկացումը չպետք է նպաստի Ադրբեջանի ավտոկրատ և կոռումպացված ռեժիմի օրինականացմանը կամ խրախուսի նրա ծավալապաշտական ու ապակայունացնող հավակնությունները։
Միջազգային այս կարևոր իրադարձության մոտենալով՝ Ադրբեջանի իշխանությունները միայն ուժեղացնում են ռեպրեսիաները ներքին ընդդիմության նկատմամբ և նոր սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի դեմ։ Այդ մասին են վկայում Human Rights Watch-ի և Freedom Now-ի զեկույցները, որոնք հոկտեմբերի 8-ին հրապարակել են հայտարարություններ ադրբեջանական վարչակարգի՝ «քաղաքացիական հասարակությանը ոչնչացնելու» փորձերի մասին։
Պակաս ցուցիչ չէ Իլհամ Ալիևի դիրքորոշումն, ով, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի բոլոր կետերը, 2023 թվականի սեպտեմբերին էթնիկ զտումներ է իրականացրել Ղարաբաղում, անընդհատ բարձրացնում է խաղադրույքները խաղաղ բանակցություններում», – նշում են ուղերձի հեղինակները։
Հեղինակները հավելում են, որ COP29-ի անցկացումը, հակառակ սպասելիքների, միայն ամրացնելու է Ադրբեջանի իշխանություններին։
«Ուղերձում նրանք հարց են հնչեցնում, թե կարելի՞ է արդյոք խոսել բնապահպանական խնդիրների մասին՝ անտեսելով տասնյակ քաղբանտարկյալների, այդ թվում՝ հայ բարերար Ռուբեն Վարդանյանի և ևս 22 հայ պատանդների ազատ արձակման կոչերը, որոնք խոշտանգումների են ենթարկվում համաժողովի անցկացման վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ «Այս կոչը ստորագրողները կարծում են, որ ո՛չ», – ընդգծվում է ուղերձում։
Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտում Ֆրանսիայի կառավարության որոշման կապակցությամբ, որի համաձայն՝ համաժողովին Ֆրանսիան ներկայացնելու է բնապահպանության նախարար Անյես Պանիե-Ռունաշեին, հատկապես հաշվի առնելով, որ Ֆրանսիան արձանագրել է Ադրբեջանում իր քաղաքացիների անհիմն ձերբակալության երկու դեպք, և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ սեպտեմբերի 4-ին նախազգուշացրել է իր քաղաքացիներին հրաժարվել Ադրբեջան մեկնելուց։
Գործիչները Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում հստակ ուղերձ հղել Ալիևի ռեժիմին՝ բոյկոտելով COP29-ը և ղեկավարելով հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատման միջազգային արշավը, ապահովելով Լեռնային Ղարաբաղից 120,000 փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը և պաշտպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի տարածքների մի մասը մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից։
Կոչը ստորագրել են՝
– Անն Իդալգո՝ Փարիզի քաղաքապետ (Սոցիալիստական կուսակցություն)
– Այդա Հադիզադեն՝ Վալ դ’Ուազից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն)
– Շառլ դը Կուրսոնը՝ Մառնից ընտրված պատգամավոր (Ցենտրիստներ՝ նոր կենտրոն)
– Քրիստին Պիրես Բոնը՝ Պույ-դը-Դոմից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն)
– Կլոդ Կերնը՝ Բա-Ռենի սենատոր (Դեմոկրատների և Անկախների միություն)
– Էլիզա Մարտենը՝ Իզերից ընտրված պատգամավոր (Չհանձնվող Ֆրանսիա)
– Էմանուել Գրեգուարը՝ Փարիզի 7-րդ ընտրատարածքի պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն)
– Ֆրանսուա-Գզավյե Բելամին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր (Հանրապետականներ)
– Իզաբել Սանտյագոն՝ Վալ-դը-Մարնից ընտրված պատգամավոր (Սոցիալիստական կուսակցություն)
– Լորան Պանիֆուսը՝ Արիեժից ընտրված պատգամավոր
– Լորան Վոքիեն՝ Օտ-Լուարից ընտրված պատգամավոր (Հանրապետականներ)
– և այլ գործիչներ։

Leave a Reply