ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հար…


ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ  հարց ուղղեց «Ինֆոքոմի» լրագրող Հայարփի Բաղդասարյանը։
Ինֆոքոմի լրագրողը հարցրեց. «Այս իրավիճակում, երբ պետությունը, տվյալ դեպքում՝ ձեր կառավարությունը, չի կարողանում արդյունավետ իրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդեն իսկ առկա և ավելի պարզ գործիքակազմը, ինչու՞ է առաջ բերում առավել բարդ մեխանիզմներ և ինչու՞  է անարդյունավետ աշխատող համակարգը  քաղաքացու վրա դնում հավելյալ պարտականություններ՝ որպես հիմնավորում բերելով այդ անարդյունավետության հետևանքները»։

Փաշինյանը պատասխանեց. «Համընդհանուր հայտարագրումը մեկ նպատակ չունի, հիմա երբ ասում եք՝ ինչու է հավելյալ պարտականություն դնում, ձեր նշած բոլոր մարդիկ քաղաքացի էին, հիմա դուք որ նշեցիք և նվիրատվություն տվողը և ստացողը, նվիրատվությունների հեղինակներին և այլնին բոլորը քաղաքացի են։ Բա հիմա իրենք չունեն ոչ մի պարտականություն, հիմա իրանց վրա դնե՞նք պարտականություն, թե չդնենք, որովհետեւ նույն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեր ասած քաղաքացիներին հարց տալու ոչ մի իրավունք ու հիմք չունի»։ 
Լրագրողի դիտարկամանը, որ ԿԿՀ-ն ունի լիազորություն հարց տալու և իրավիճակային հայտարարագիր պահանջելու նրանցից, ովքեր նվիրատվություններ են կատարել պաշտոնյաներին, Փաշինյանը պատասխանեց․ «Դե այդ դեպքում թող լիազրությունը կատարի, ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող կատարի»։

ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան

#infocom #ինֆոքոմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսին «Ինֆոքոմի» լրագրող Հայարփի Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի հիմնավորմամբ ինչու է քաղաքացիների վրա դրվում հայտարարագրման պարտավորություն, այն պարագայում, որ պետությունը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով