«Հայոց ցեղասպանության թեման, անշուշտ, մեր ինքնության անքակտելի մասն է։ Բայց ես …

❗️ «Հայոց ցեղասպանության թեման, անշուշտ, մեր ինքնության անքակտելի մասն է։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ մեզ անհրաժեշտ է վերանայել ոչ միայն այն, թե ինչպես ենք ընկալում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև այն, թե ինչպես ենք դրա մասին խոսում». հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
🗣 «Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Սա ոչ միայն պատմական, այլև ռազմավարական հարց է։ Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ինչու 1939 թվականին Հայոց ցեղասպանությունը միջազգային օրակարգում չի եղել, իսկ 1950-ականներին՝ հայտնվել է։ Ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել և ի՞նչ հետևություններ ենք արել։
🔸 Մեր ինքնության կառավարման հարցը հիմնարար է։ Մենք հաճախ պատմության ընկալումը թողել ենք ինքնահոսի, բայց պետք է ուղղակիորեն հարց տանք՝ ի՞նչ է նշանակում լինել ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, և ինչպե՞ս պետք է դա օգտագործել ոչ թե որպես անընդհատ ցավի աղբյուր, այլ որպես ուժ և շարժիչ ուժ»,- ասել է նա։ |civilnet.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով