Առաջիկայում վարորդներին վերաբերող նոր նախագծեր են դրվելու շրջանառության մեջ: Շո…

Առաջիկայում վարորդներին վերաբերող նոր նախագծեր են դրվելու շրջանառության մեջ:
🚘 Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարելու իրավունքը հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չի լինի վարչական պատասխանատվության։
⚖️ Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի. նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության:
🔄 Կպարզեցվի երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու կարգը:
[ՀՀ ՆԳՆ]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով