Ալվա՛րդ, խնդրում եմ ինձ ներեք. Ռուբեն Վարդանյանը՝ Դավիթ Մանուկյանի կնոջըՀատուկ ո…

Ալվա՛րդ, խնդրում եմ ինձ ներեք. Ռուբեն Վարդանյանը՝ Դավիթ Մանուկյանի կնոջը
Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին: Բաքվի մեկուսարանից փոխանձված աուդիոուղերձի մեջ ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով…իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը»,- նշել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *