Քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը.ՆԳՆ-ն Արարատ լեռան պատկերով …

Քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը.ՆԳՆ-ն Արարատ լեռան պատկերով ստորագրության պատճառով մերժման մասին
ՀՀ ներքին գործերի նախարարությունն արձագանքել է «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։
«Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին, ըստ քաղաքացու, մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։ Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև անհիմն չթիրախավորել ծառայության աշխատակիցներին»,-հայտնում են ՆԳՆ-ից։
Աղբյուր`
https://www.panorama.am
Заявление гражданина не соответствует действительности. МВД об отклонении в связи с подписью с изображением горы Арарат
Министерство внутренних дел Республики Армения ответило: «Социальная карта жителя административного района Нор Норк города Еревана, гражданина Республики Армения, была отклонена отделом Нор Норк Службы по миграции и гражданству по беспрецедентной причине, что в подписи гражданина в паспорте указана гора Арарат».
«В связи с вышеизложенным сообщаем, что утверждения гражданина не соответствуют действительности». Гражданин с указанными в публикации именем и фамилией не был обслужен в данном подразделении. Также следует отметить, что 8-е окно данного подразделения Службы миграции и гражданства, в которое, по словам гражданина, он обратился, обслуживает лиц, вынужденно перемещенных из Нагорного Карабаха, то есть, при обращении в указанное окно, гражданин не мог быть обслужен.
Сотрудники Департамента собственной безопасности и противодействия коррупции МВД незамедлительно связались с гражданином, в ходе которых гражданин предоставил противоречивую информацию, не уточнив конкретную дату и время посещения подразделения. «Призываем вас воздержаться от публикации информации, не имеющей отношения к действительности, а также не допускать необоснованных нападок на сотрудников служб», — заявили в МВД.
Источник информации: https://www.panorama.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *