Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիո…

🇺🇸🇪🇺 Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար: Գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում։
🗣 «Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի կատարել իր պարտավորությունները տարբեր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կլիմայական խնդիրներ, որպեսզի կառուցի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա։ Այս ընտրությունը հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության տեսանկյունից մտահոգություն առաջացնող բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան»,- գրել է Բորելը։ |armenpress.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով