Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բա…

🇪🇺🇬🇪 Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում վերջերս ընդունված աղմկահարույց օրենքների ազդեցությունը երկրի ստանձնած պարտավորությունների համատեքստում։
🗣 Հինգ քաղաքական խմբերի կողմից համաձայնեցված փաստաթուղթը պնդում է, որ իշխող «Վրացական երազանքի» քայլերը «գործիքներ են, որոնք օգտագործվում են կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և հասարակական սեկտորի քննադատական ձայների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու կամ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»:
📌 Նշվում է՝ այս քայլերը վտանգի տակ են դնում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը։|azatutyun.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով