4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ …


🔸 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։ 
🗣 2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։
Այս հրապարակմամբ «Ինֆոքոմն» ամփոփ ներկայացնում է պատերազմի ընթացքը։
📷 Հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, աղբյուրը՝ Արցախի տեղեկատվական շտաբ, հոկտեմբերի 8, 2020թ․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով