🇷🇺🇷🇺🇷🇺Կրեմլն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իր զինվորականներին տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, դրանք անհանգստություն են առաջացնում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այդ մասին հայտարարությունները երբեմն հակասական են։
«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք այդ բոլոր հաղորդումներին, այդ մասին եվրոպացիների բոլոր, երբեմն հակասական պաշտոնական հայտարարություններին: Դա առաջացնում է մեր անհանգստությունը, որովհետև խոսքը վերաբերում է զորակազմի տեղակայմանը, ՆԱՏՕ-ի երկրների զորակազմերի հնարավոր ուղարկմանն Ուկրաինա, դա բոլորովին այլ նշանակություն է ձեռք բերում մեր անվտանգության տեսակետից, ուստի այդ թեման կարևոր է մեզ համար», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Leave a Reply