Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը երկարաձգվել է ևս երկու տարով: Այն գործելու է…

🇦🇲🇪🇺🇦🇲Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը երկարաձգվել է ևս երկու տարով: Այն գործելու է 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը: Այսօր՝ նոր մանդատի գործունեության առաջին օրը, առաքելությունը գրառում է արել X-ի իր էջում:
«ԵՄ առաքելության նոր մանդատի առաջին օրը մենք հպարտ ենք հաստատել, որ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և կշարունակի պարեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով