«Ժողովուրդ». Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. բացառիկ«Ժողովուրդ» օր…

«Ժողովուրդ». Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. բացառիկ
«Ժողովուրդ» օրաթերթին արտաքին գործերի նախարարությունից հարցմանը պատասխանել էին հետևյալ կերպ.
«ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպման արդյունքների՝ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։
Այսինքն, սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *