«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները մեկը մյուսի ետեւից, հրաժարվում…

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից: Նախօրեին հայտնի նիկոլական ախուրյանցի Անոն հայտարարեց․ «Մի մեշոկ փող տան չեմ ընտրի էլ Նիկոլին»:
Իսկ երեկ 2018-ից հետո նրան մշտապես սատարած սփյուռքահայ Արա Թորանյանը Nouvelles d’Arménie ամսագրի խմբագիրն էր արտահայտվել` անդրադառնալով ֆրանսահայերի հետ Փաշինյանի հանդիպմանը:
«Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, եկեղեցու, սփյուռքի եւ նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ: Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը»,- հոդվածը եզրափակել է Թորանյանը»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *