«Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբեր…

«Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 7-ը Երևանում անցկացվում է Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները, որի շրջանակում նախատեսված է միջազգային գիտաժողով, ներկայացումներ և թատերական ընթերցումներ, թատերկի հայերեն հրատարակության շնորհանդես։
Ինչպես հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայից,  6-րդ թատերական հանդիպումները՝ «Էոժեն Իոնեսկո․ աբսուրդի վերժամանակյան երևույթը» խորագրի ներքո, նվիրված է ռումինացի ֆրանսագիր թատերագրին։ Վեց տարի շարունակ այս նախագիծը ֆրանսագիր թատերգուների երկերի միջոցով հետամուտ է Հայաստանում ժամանակակից ֆրանսագիր թատերարվեստի տարածմանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *