Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մե…

Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է:
Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին։
Հարգելի´վարորդներ, կրկին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *