Կայացել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի մամուլի ասուլիսըՌազմական դրության պայմանն…

📣 Կայացել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի մամուլի ասուլիսը
Ռազմական դրության պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման և հանրությանը հետաքրքրող հարակից այլ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով Արցախի պետական համալսարանում մամուլի ասուլիս է հրավիրել ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Ռեկտորը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 1-ից ԱրՊՀ-ում ավանդական եղանակով արդեն վերսկսվել է 2020 թ. առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը: Նրա խոսքով` առաջին օրը պարապմունքներին մասնակցել է ուսանողության շուրջ 36 տոկոսը, իսկ աշխատանքի ներկայացել է համալսարանի 300 աշխատակիցներից 248-ը:
Բացակայությունների հիմնական մասը կապված է ընտանեկան, առողջական և այլ պայմանների հետ:
«Մենք ունենք իրենց բնակավայրերից տեղահանված ուսանողներ, ովքեր բնակվելու տեղ չունեն: Մենք ունենք ուսանողներ, ովքեր այս պատերազմում կորցրել են հարազատներ: Հարգելի պատճառով բացակայած որևէ ուսանող չպիտի տուժի»,-ասել է ռեկտորը:
«Համոզված եմ, որ համալսարան ներկայացած ուսանողների և աշխատակիցների թիվը օրեցօր աճելու է»,-նշել է ռեկտորը` ռազմական դրության պայմաններում առկա ցուցանիշները առաջին օրվա համար գնահատելով դրական:
Ավելին` հղումով.
http://www.asu.am/index.php?option=com_content&view=article&id=2176

Կայացել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի մամուլի ասուլիսը

Ռազմական դրության պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման և հանրությանը հետաքրքրող  հարակից այլ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով այսօր Արցախի պետական համալսարանում մամուլի ասուլիս է հրավիրել ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով