Կապանից Քաջարան տանող ճանապարհի գողտրիկ անկյուններից մեկում՝ խիտ բուսականությամբ պատված տարածքում, այս տարվա սեպտեմբերին հնագիտական արշավախումբը դարավոր թաքստոցից
դուրս բերեց քարակերտ մի շինության փլատակներ, որոնք ենթադրաբար շուրջ 1000 տարի առաջ ամբողջացրել են սյունյաց արքայի կամ արքաների գահանիստ պալատը:
Այսօր էլ հայրենի հողին ամուր խարսխված պատերը պատկառանք են ներշնչում: Թեպետ շինության առեղծվածը դեռ լիովին բացահայտված չէ, քանի որ ծավալուն պեղումներն առջևում են, հնագետները համարում են, որ հենց դա է եղել Սյունիքի թագավորության լեգենդար արքունական պալատը:
Ի դեպ, թագակիր անձանց կյանքի և պատմական կարևոր իրադարձությունների այս հնարավոր համր վկաները վաղուց են հայտնի մասնագետներին և տեղի բնակչությանը:
Պարզապես, ինչպես նշեց պալատի թաքնված շերտերը բացահայտող արշավախմբի ղեկավար Գագիկ Սարգսյանը, հիմա Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի նախաձեռնությամբ ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Սյունիքի ներդրումային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հնարավոր է դարձել ավելի հստակ նույնականացնել կառույցի տարիքն ու նշանակությունը:
Արքայանիստ քաղաքի գաղտնիքներն աստիճանաբար բացահայտվում են
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook – https://www.facebook.com/armenpress
Telegram – https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք – https://armenpress.am/
Leave a Reply