Հայաստանն այլընտրանքներ է փնտրում․ դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռ…


🇦🇲🇺🇸 Հայաստանն այլընտրանքներ է փնտրում․ դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը՝ որպես խոսնակ ելույթ ունենալով «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը։
🗣 «Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը», — նշել է Քիմը։|armenpress.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով