Ղազախստանի իշխանությունները պետք է Ակտաու քաղաքի մերձակայքում Azerbaijan Airlines (AZAL) ընկերության մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական հաշվետվությունն ավարտեն մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգատ Լաստաևը։
«ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) առաջարկվող գործելակերպի պահանջների, ստանդարտների համաձայն՝ հետաքննության մեկ տարի: Համապատասխանաբար, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր հետաքննության վերջնական հաշվետվությունը պետք է ավարտված լինի», – ասել է Լաստաևը՝ պատասխանելով Ակտաուի մերձակայքում ինքնաթիռի կործանման հետաքննության ժամկետների մասին հարցին:

Leave a Reply